ՀՀ Դատավորների Միություն

Acknowledgement

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Banner
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԹԻՄԻՆ Print E-mail


   

      

Սեպտեմբերի 22-23-ին Աղվերանում տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպված դատախաղ-մրցույթի բանավոր փուլը, որին ներկա գտնվեց նաև ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը: Դատախաղի մասնակից թիմերն էին Երևանի պետական համալսարանի թիվ 1 և թիվ 2 թիմերը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi» թիմը,  Արցախի պետական համալսարանի թիմը, Գավառի պետական համալսարանի «Գեղամա» թիմը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Lex Dominus» թիմը: Ժյուրիի կազմում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը (ժյուրիի նախագահ), ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը, Բրեմենի փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիխ Յոսթերը:

Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիվ 2 թիմը:  Դատախաղի ավարտից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հաղթող թիմին, ինչպես նաև մասնակից բոլոր թիմերին հանձնվեցին պատվոգրեր և պարգևներ: Միջոցառման կազմակերպիչների կողմից բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր և հուշանվերներ:

ՀՀ դատավորների միությունը մրցանակ էր սահմանել «ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույն կիրառման համար»:

Ժյուրի որոշմամբ ՀՀ դատավորների միության սահմանած անվանակարգում հաղթող ճանաչվեց Արցախի պետական համալսարանի թիմը:

ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վ.Ենգիբարյանը թիմի յուրաքանչյուր անդամին հանձնեց հատուկ մրցանակ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով որոշումների ընտրանու և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի օրինակներ:

 

 
ՆՈՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 60-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Print E-mail

ՀՀ դատավորների միության անդամներին տեղեկացվում է, որ սույն թվականի նոյեմբերի 12-16-ին Չիլիի Հանրապետության մայրաքաղաք Սանտյագոյում կայանալիք Դատավորների միջազգային միության 60-րդ ամենամյա ընդհանուր ժողովին մասնակցելու ցանկություն ունեցող դատավորները ՀՀ դատավորների միության աշխատակազմին կարող են 56-99-89 (կամ 56-99-79) հեռախոսահամարով տեղեկացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը:

 
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 60-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ Print E-mail

Սույն թվականի նոյեմբերի 12-16-ին Չիլիի Հանրապետության մայրաքաղաք Սանտյագոյում տեղի կունենա Դատավորների միջազգային միության 60-րդ ամենամյա ընդհանուր ժողովը: Որպես Դատավորների միջազգային միության անդամ ՀՀ դատավորների միությունից կարող է մասնակցել առավելագույնը երեք պատվիրակ: Մասնակցության պարտադիր պայմաններից է անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներից որևէ մեկի իմացությունը: Մեկնման, վերադարձի, ինչպես նաև կացության բոլոր ծախսերը հոգում են անձամբ մեկնող պատվիրակները:

Նշված ընդհանուր ժողովին մասնակցելու ցանկություն ունեցող դատավորներին խնդրվում է մինչև սույն թվականի օգոստոսի 11-ը 56-99-89 (կամ 56-99-79) հեռախոսահամարով տեղեկացնել ՀՀ դատավորների միության աշխատակազմին:

 
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ «ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՄՍԱԳՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ ՏՊԱԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ Print E-mail

Այսուհետ «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ դատավորների միության գրասենյակ (հասցե՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 5) կամ զանգահարել  56-99-89 հեռախոսահամարով: