ՀՀ Դատավորների Միություն

Շնորհակալություն

This website was developed with the assistance of the United States Agency for International Development (USAID).
Դրոշ
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.
Հրատարակություններ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ PDF Տպել Էլ.փոստ
Երեքշաբթի, 14 Փետրվար 2017 19:16
There are no translations available.

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հեղինակներ՝
Վ.Ենգիբարյան
Զ.Սարգսյան
Գ.Գրիգորյան 

Աշխատանքը նվիրված է քրեական գործերով իրավական օգնության ժամանակակից հիմնախնդիրներին: Աշխատանքում վերլուծվել են նշված բնագավառի տարբեր իրավական կարգավորումներն ու դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև բացահայտվել են այն ուղիները, որոնք նպատակաուղղված են ապահովելու իրավական փոխօգնության կազմակերպման արդյունավետությունը: Աշխատանքում միաժամանակ ներկայացված են այս ոլորտի հիմնական միջազգային իրավական փաստաթղթերը, որոնք վավերացվել են ՀՀ կողմից:

Նորացվել է ( Չորեքշաբթի, 15 Փետրվար 2017 04:32 )
 
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ 10-ՐԴ ՀԱՏՈՐ PDF Տպել Էլ.փոստ
Հինգշաբթի, 29 Դեկտեմբեր 2016 11:52
There are no translations available.

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ 10-ՐԴ ՀԱՏՈՐ

ՀՀ դատավորների միությունը տպագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ժողովածուի 10-րդ հատորը` ՄԱԿ ՓԳՀ <<ՀՀ-ում ապաստանի տրամադրման համակարգի որակի բարելավում. Դատական համակարգում ներգրավվածության ռազմավարություն>> ծրագրի և <<Առաքելություն Հայաստան>>բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում:

Մասնագիտական խմբագիր՝ Երվանդ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ - ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ

Ընդհանուր խմբագիր՝ Վահե ԵՆԳԻԲԱՐՅԱՆ - ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ դոցենտ, իրավագիտության դոկտոր, դոցենտ

Ժողովածուում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք վերաբերում են փախստականների և ապաստան հայցողների իրավունքներին, կարող են նախադեպային նշանակություն ունենալ ներպետական դատարանների պրակտիկայի համար:
Ժողովածուի նպատակն է աջակցել դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, ինչպես նաև իրավակիրառ գործունեություն իրականացնող մյուս մարմիններին ու կազմակերպություններին ծանոթանալու Եվրադատարանի պրակտիկային փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության բնագավառում:
Ժողովածուն կարող է օգտակար լինել նաև Եվրադատարան դիմելու մտադրություն ունեցող քաղաքացիների, իրավաբանական բուհերի ուսանողների և իրավունքի բնագավառում գիտական հետազոտություններ կատարող անձանց համար: 

 
ՀԱՆՁՆՄԱՆ (ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ) ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ PDF Տպել Էլ.փոստ
Հինգշաբթի, 29 Դեկտեմբեր 2016 08:15
There are no translations available.

ՀԱՆՁՆՄԱՆ (ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ) ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
(ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

Խմբագրությամբ՝ Հրաչիկ ՍԱՐԳՍՅԱՆԻ - ՀՀ դատավորների միության նախագահ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ,

Վահե ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ - ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ դոցենտ, իրավագիտության դոկտոր, դոցենտ

Հեղինակային խումբ՝ Վահե ԵՆԳԻԲԱՐՅԱՆ, Նելլիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Տաթևիկ ՂԱՐԻԲՅԱՆ, Սիրո ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Աշխատանքը նվիրված է հանձնման ինստիտուտի իրավական, տեսական և գործնական հիմնահարցերին: Աշխատանքում վերլուծվել են թեմային վերաբերող տեսական տարբեր դրույթներ ու մոտեցումներ, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան այնպիսի հիմնարար ինստիտուտների վերաբերյալ, որոնք իրենց ամբողջության մեջ կանխորոշում են հանձնման ինստիտուտի էությունն ու առանձնահատկությունները:
Աշխատանքի նպատակն է աջակցել դատավորներին, դատական ծառայողներին, ինչպես նաև իրավակիրառ գործունեություն իրականացնող մյուս մարմիններին ու կազմակերպություններին ծանոթանալու հանձնման ինստիտուտի առավել հրատապ հիմնախնդիրներին:
Աշխատանքը կարող է օգտակար լինել նաև քաղաքացիների, իրավաբանական բուհերի ուսանողների և իրավունքի բնագավառում գիտական հետազոտություններ կատարող անձանց, ինչպես նաև փախստականների ու ապաստան հայցող անձանց համար:

Նորացվել է ( Հինգշաբթի, 29 Դեկտեմբեր 2016 12:00 )
 
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՎԱՀԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ PDF Տպել Էլ.փոստ
Ուրբաթ, 09 Սեպտեմբեր 2016 06:56
There are no translations available.

Լույս է տեսել ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, իրավագիտության դոկտոր, ԵՊՀ դոցենտ ՎԱՀԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ <<Հանցագործությունների քննության կազմակերպման քրեադատավարական և կրիմինալիստիկական հիմքերը>> վերտառությամբ մենագրությունը:
Մենագրությունը հայրենական մասնագիտական գրականության մեջ առաջին գիտական հրապարակումն է, որը նվիրված է հանցագործությունների քննության կազմակերպման քրեադատավարական և կրիմինալիստիկական հիմնախնդիրների հետազոտությանը:
Աշխատանքում բացահայտված, վերլուծված և ներկայացված են քրեադատավարական իրավունքի գիտության և կրիմինալիստիկական տակտիկայի այն տեսական դրույթներն ու մոտեցումները, որոնք նպատակաուղղված են ապահովելու հանցագործությունների քննության արդյունավետությունը, ինչպես նաև նպաստելու դրանց քննության որակի բարձրացմանը և հետագա կատարելագործմանը:
Հետազոտությունն օգտակար կարող է լինել իրավաբանական բուհերի և ֆակուլտետների բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների, դասախոսների, ասպիրանտների, հայցորդների, դատավորների, դատախազների, քննիչների ու փորձագետների հավակնորդների, ինչպես նաև քննության կազմակերպման հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող իրավաբանների և իրավապահ համակարգի մարմինների համար:

Նորացվել է ( Չորեքշաբթի, 05 Հոկտեմբեր 2016 08:11 )
 
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ PDF Տպել Էլ.փոստ
Երկուշաբաթի, 15 Փետրվար 2016 09:04
There are no translations available.

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

ՎԱՀԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ  - ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ դոցենտ, իրավագիտության թեկնածու, դոցենտ

ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆ - իրավագիտության թեկնածու

ԽՄԲԱԳԻՐ՝ ԴԱՎԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր իրավաբան

Աշխատանքը նվիրված է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության բնագավառի տեսական ու գործնական հիմնախնդիրներին: Ձեռնարկում համակարգված ու ամբողջական ձևով ներկայացված ու վերլուծված են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության տեսաիրավական հիմքերը, այդ ոլորտում ՀՀ դատական պրակտիկան՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանի ժամանակակից նախադեպային իրավունքի լույսի ներքո:
Աշխատության նպատակն է աջակցել դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, ինչպես նաև իրավակիրառ ու իրավապահ մարմիններին ու կազմակերպություններին՝ ներկայացնելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտի հրատապ հիմնախնդիրներն ու դրանց ժամանակակից զարգացումները:

ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

http://www.aravot.am/2016/02/18/658468/

                                   ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ

Նորացվել է ( Չորեքշաբթի, 09 Մարտ 2016 08:16 )
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

Էջ 1 ից 11